211652_close_icon
views-count6297 դիտում article-date 13:39 01-05-2018

Նեթանյահուն մեղադրել է Իրանին միջուկային զենքի մշակումները թաքցնելու մեջ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հազարավոր փաստաթղթերի պատճեններ են ստացել, որոնք վկայում են, որ Թեհրանը փորձում է միջուկային զենք ձեռք բերել: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/нетаньяху-обвинил-иран-в-сокрытии-разработок-ядерного-оружия/a-43601264]Deutsche Welle[/url] Երեկ Թել Ավիվում ասուլիսի ընթացքում Նեթանյահուն նաև հայտարարել է, որ գերտերությունների հետ 2015 թվականին միջուկային համաձայնագիրը ստորագրելուց հետո Իրանը թաքցրել է իր միջուկային ծրագրի արխիվները: Նեթանյահուի խոսքերով, Թեհրանը միջուկային զենք է մշակել գաղտնի «Ամադի» նախագծի շրջանակներում: Իսրայելի վարչապետը պատրաստակամություն է հայտնել փաստաթղթեր ներկայացնել այլ երկրների ներկայացուցիչների և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչների՝ ծանոթանալու համար: Գերմանիան վերլուծում է Իրանի միջուկային գործունեության մասին Իսրայելի կողմից տրամադրված տեղեկատվությունը, սակայն կարևորում է ստուգումների իրականացումը: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը: «Հասկանալի է, որ միջազգային հանրությունը կասկածի տակ է դնում իրանական միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը»,- հայտարարել է Բեռլինը պաշտոնական հայտարարության մեջ: ԱՄՆ-ի արձագանքը տարբերվում է եվրոպականից: «Փաստաթղթերը վկայում են, որ Իրանը տարիներ շարունակ միջուկային զենքի գաղտնի ծրագիր է ունեցել», միևնույն ժամանակ, սակայն, հերքում, որ նման զենք է մշակում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն երեկ Եվրոպա և Մերձավոր Արևելք ուղևորությունից վերադարձին: «Դա նշանակում է, որ [գերտերությունների հետ Իրանի միջուկային գործարքը] հիմնված չէ բարեխղճության և թափանցիկության վրա», - ասել է Փոմփեոն` հավելելով, որ Իսրայելի ներկայացրած փաստաթղթերը «նոր տեղեկատվություն» են պարունակում։

Նմանատիպ նյութեր