211652_close_icon
views-count12239 դիտում article-date 21:32 30-04-2018

Հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 2 ամպ, կատարվել է 1249 կրակոց. ԱԻՆ

[b]ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է.[/b] Այսօր՝ ապրիլի 30-ին, ժամը 15:46-ից մինչև 16:24-ը ՀՀ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային կայանքներից Արմավիրի մարզի Աղավնատուն, Լեռնամերձ, Բաղրամյան, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Լեռնագոգ համայնքների տարածքներում տեղակայված 13 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 2 ամպ, կատարվել է 1249 կրակոց: Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

Նմանատիպ նյութեր