4647 դիտում
18:31 30-04-2018
Գործելակարգը կնպաստի հետծննդյան շրջանում հնարավոր ռիսկերի վաղ հայտնաբերմանն ու բարդությունների կանխարգելմանը. Առողջապահության նախարարություն
Բժշկական օգնության որակի բարելավմանն ուղղված գործելակարգերի և կլինիկական ուղեցույցների մշակման աշխատանքները և դրանց մասնագիտական քննարկումները շարունակվում են:
ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի դահլիճում «Հետծննդյան շրջանի վերահսկման» գործելակարգի ներկայացմանը և քննարկմանը մասնակցել են մոր և մանկան ոլորտը համակարգող փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, նախարարության պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները, ՀՀ ԱՆ գլխավոր մակաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը և հանրապետության շուրջ 20 առաջատար մասնագետներ` մանկաբարձ-գինեկոլոգներ ու անեսթեզիոլոգ-
ռեանիմատոլոգներ:
ՀՀ ԱՆ Կլինիկական ուղեցույցերի և գործելակարգերի մշակման հանձնաժողովի նախագահ, «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնի տնօրեն Հարություն Մանգոյանը ներկայացրել է գործելակարգի հակիրճ բովանդակությունը և կարևորությունը: Նա նշել է, որ փաստաթուղթը լրամշակվել է մասնագիտական խմբի` առաջատար մասնագետների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա։ «Գործելակարգը գործնական մեծ նշանակություն կունենա։ Այն կարող է մեծապես օգնել բուժաշխատողներին` կանանց հետծննդյան շրջանի բարեհաջող վարման գործում»,-ընդգծել է Հարություն
Մանգոյանը։
Ծավալված շուրջ մեկժամյա քննարման ընթացքում մասնակիցների կողմից բարձրացված հարցերին տրվել են մասնագիտական պարզաբանումներ։ Կատարվել են նաև առաջարկություններ:
Քննարկման մասնակիցների կողմից փաստվել է, որ գործելակարգը հաջողված է և դրա ներդրումը կարող է զգալիորեն նպաստել հետծննդյան շրջանում հնարավոր ռիսկերի վաղ հայտնաբերմանն ու բարդությունների կանխարգելմանը և հետևաբար` բժշկական օգնության որակի բարելավմանը:
Ամփոփելով քննարկումը՝ նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը մասնագետներին առաջարկել է գրավոր ներկայացնել բոլոր դիտողությունները, փաստաթուղթը վերջնական լրամշակելու և այն հնարավորինս շուտ կյանքի կոչելու համար:
Նշենք, որ ՀՀ ԱՆ Կլինիկական ուղեցույցերի և գործելակարգերի մշակման հանձնաժողովը Հարություն Մանգոյանի ղեկավարությամբ 2017 թվականին միջազգային լավագույն փորձի հիման վրա թարգմանել և տեղայնացրել է ավելի քան 300 կլինիկական ուղեցույցներ, պացիենտի վարման գործելակարգեր և ընթացակարգեր է։
Հասարակական հիմունքներով ստեղծված այդ փաստաթղթերն այժմ թվայնացվում են, որից հետո կներբեռնվեն էլեկտրոնային առողջապահության համակարգում։ Դա նշանակում է, որ մեր երկրի ցանկացած կլինիկայում՝ լինի մայրաքաղաքում, թե հեռավոր մարզում, կիրականացվի միևնույն մոտեցումն ու բուժումը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
Նմանատիպ նյութեր
1685 դիտում
15:51 19-01-2021
Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագրի մեկնարկը տրված է
1121 դիտում
14:44 20-01-2016
Անկանխիկ վճարումների տեսակարար կշիռը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը
Այս բաժնից
400 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
547 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
928 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ