7285 դիտում
11:44 30-04-2018
Ճապոնիայի կառավարությունը «Ծագող արևի» շքանշան է շնորհել Շառլ Ազնավուրին
Ճապոնիայի կառավարությունն ապրիլի 29-ին հայտարարել է Գարնանային շքանշանի հանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին: Երգիչ Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է և, ճանաչելով նրա ներդրումը Ճապոնիայում երաժշտության զարգացման և Ճապոնիայի և Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման գործում, նա արժանացել է «Ծագող արևի» շքանշանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունից:
«Պրն. Ազնավուրը, ով նաև Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է, ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում արտասահմանում, այդ թվում՝ Ճապոնիայում: Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր ջերմ շնորհավորանքն է հղում նրան շքանշանը ստանալու առթիվ»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ:
Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով 93 տարեկանում էլ շարունակում է ակտիվ բեմական կյանքով ապրել, առաջիկայում համերգներ կունենա Ճապոնիայում: Համերգները տեղի կունենան շանսոնյեի ծննդյան օրվան նախորդող և հաջորդող օրերին՝ մայիսի 21-ին Օսակա քաղաքում և 23-ին` Տոկիոյի Սիբույա շրջանում:
Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:
Նմանատիպ նյութեր
2574 դիտում
12:28 28-10-2016
Կալիֆորնիայի հայ համայնքը Շառլ Ազնավուրին Հոլիվուդում «Պատվո աստղ» է շնորհել
1496 դիտում
13:58 02-11-2014
Կաթողիկոսը պատվո բարձր շքանշան է շնորհել Նիկոլայ Ռիժկովին
3117 դիտում
22:36 02-02-2014
Լևոն Արոնյանը իր հաղթանակը նվիրել է Շառլ Ազնավուրին
Այս բաժնից
559 դիտում
18:59 20-01-2025
Վրաստանի խորհրդարանի նախագահն ընդունել է դեսպան Աշոտ Սմբատյանին
994 դիտում
18:37 20-01-2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
586 դիտում
18:25 20-01-2025
Մհեր Ախտոյանը նշանակվել է Մերձավան վարչական շրջանի ղեկավար