Կաթողիկոսը ՀՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիները
Ապրիլի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և դրա խաղաղ հանգուցալուծման ուղիները: