5041 դիտում
17:15 21-05-2016
Հայաստանը ներկայացնող մարզիկ Արծրուն Օհանյանը վստահ է, որ մրցավարական կազմի խստությունը խոչընդոտ չի հանդիսանա
Մայիսի 28-ին Լեհաստանում կկայանա «WTKF » Ավանդական կարատեյի եվրոպայի գավաթի 7-րդ առաջնությունը, որին մասնակցելու են 18 ընտրյալ մարզիկներ՝ 9 տղամարդ և 9 կին։
Այդ առաջնությանը Հայաստանը նույնպես մասնակցելու է։ Հայաստանը ներկայացնելու են 2 մարզիկներ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում մարզիկներից Արծրուն Օհանյանը նշեց, որ վստահ է իր ուժերին և ամեն ինչ անելու է, որ կանգնի պատվանդաններից որևէ մեկի վրա։
Արծրունը Ավանդական Ֆուդոկան կարատեյի մարզիչ է՝ սև գոտի 4-րդ դան ։
Նա ներկայացնում է կարատեյի մեկ այլ ոճ, այդ իսկ պատճառով հայտնեց իր մտավախությունը, որ մրցավարները խիստ կդատեն իրեն, բայց այդ ամենը չի խանգարելու նրան, որպեսզի ցույց տա իր ամբողջ վարպետությունը։
Առաջնությունը սկսվելու է մայիսի 28-ին, իսկ մայիսի 27-ին տեղի կունենա սեմինար մարզիկների հետ։ Հիշեցնենք, որ մեր մարզիկը 2014 թվականին Եվրոպայի առաջնությանը գրավել է առաջին տեղը, իսկ 2015 թվականին ճանաչվել է աշխարհի և եվրոպայի չեմպիոն։
Մեր մյուս մարզիկը Հայաստանի կենտրոն ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի սան, սև գոտի 3-րդ դան, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր Նարեկ Իսկանդարյանն է։
Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին , վստահ լինելով, որ նրանք կվերադառնան իրենց հայրենիք որպես եվրոպայի չեմպիոններ։
Նմանատիպ նյութեր
1873 դիտում
21:14 05-08-2019
Մարտունակ բանակ ունենալը տնտեսության զարգացման ոչ թե խոչընդոտ, այլ խթան պետք է հանդիսանա. Փաշինյան
Այս բաժնից
2902 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2275 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2239 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի