Ինչպես բանակցել առանց պարտվողների. քաղաքագետ Խաչիկ Գալստյան
Քաղաքագետ Խաչիկ Գալստյանը` անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, գրել է. «Ինչպես բանակցել առանց պարտվողների. Սա է այսօրվա հրամայականը։ Վստահ եմ, որ հայ հասարակության համերաշխությունը, խաղաղությունն ու կայունությունն են այս պահի գերակա պահանջմունքները։
Հետևաբար, Վանաձորի հավաքից հետո հաջորդ երկու օրերը Նիկոլը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, բայց ոչ ՀՀԿ-ի, այլ համազգային կլոր սեղանի շուրջ՝ գուցե նախագահի նախաձեռնությամբ՝ հասարակական-քաղաքական բոլոր հիմնական ուժերի մասնակցությամբ։ Ինչո՞ւ. որովհետև շարժումբ արդեն վերածվել է երկխոսութային բազմաձայնության։ Ի՞նչ պետք է սպասել այդ բանակցություններից։
1.Քաղաքական մեծ պակտի ստորագրում,
2. փոխադարձ երաշխիքների ամրագրում,
3.Ճանապարհային քարտեզի հստակեցում,
4.Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձևավորում,
5.նոր ընտրական օրենսգրքի և այլ օրենքների փոփոխման շուրջ մասնագիտացված, անկախ հանձնաժողովի ձևավորում(առանց Հրայր Թովմասյանի իհարկե),
6. Նոր ընտրությունների անցկացում,
7. Նորից ազգային համաձայնության կամ իրական կոալիցիոն կառավարության ձևավորում։
Սա թույլ կտա պահպանել հայ հասարակության մեջ այս օրերին թևածող կենարար էներգիան, այն առարկայացնել դրական ու հիմնարար փոփոխություններով ու շատ արագ ստեղծել աշխարհի ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։ ՄԵՆՔ ԴԱ ԿԱՐՈՂ ԵՆՔ»։


