211652_close_icon
views-count41856 դիտում article-date 18:06 28-04-2018

Նախագահ Արմեն Սարգսյանը 3 նշանակում է արել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեք նշանակում է կատարել, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ ՀՀ նախագահի կարգադրությամբ Հովակիմ Հովակիմյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ։ Նարե Դանիելյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության պետ։ Նախագահի մեկ այլ կարգադրությամբ՝ Կարինե Ավետիսյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Նմանատիպ նյութեր