«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:
«Նա շատ խելացի մարդ է և ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է:
Ես հասցրեցի տեսնել այն լեգենդար անհաղթելի «Արսենալը», երբ Անգլիա եկա: Ալեքս Ֆերգյուսոնի «Մանչեսթեր Յունայթեդին» այն ժամանակ շատ դժվար էր նրանց դեմ խաղալ:
Երբ ես աշխատում է «Չելսիում», մեր թիմը շատ երկար տարիների ընթացքում շատ էր ցանկանում չեմպիոն դառնալ: Մենք մշտապես պայքարում էինք: Սէր Ալեքս Ֆերգյուսոնը, Արսեն Վենգերը և ես պայքարում էինք նույն տիտղոսի համար:
Ես սիրում եմ ասել, որ մենք «լավագույն թշնամիներն» էինք», ասել է Մոուրինյոն: