211652_close_icon
views-count20402 դիտում article-date 15:38 28-04-2018

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը կգլխավորի Նաիրի Պետրոսյանը

Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակը կղեկավարի Նաիրի Պետրոսյանը: «Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձեւավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել եւ սիրով ընդունել եմ այդ առաջարկը: Գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ հաջորդիվ»,-ֆեյսբուքյան իր էջում գրառել է նա։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվելուց հետո Նաիրի Պետրոսյանին նշանակել էր վարչապետի օգնական: Ս. Սարգսյանը հրաժարական է տվել ապրիլի 23-ին:

Նմանատիպ նյութեր