Իջևանում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած հանրահավաքը
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ավտոերթը այս պահին հասել է Իջևան՝ պատգամավորի ծննդավայրը։ Հրապարակում պատգամավորին ու նրան ուղեկցողներին սպասում էին մեծաթիվ քաղաքացիներ։ Նրանց դիմավորեցին սպիտակ աղավնիներով:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» շարժմանը երեկվանից միացել է կանադահայ աշխարհահռչակ դերասանուհի Արսինե Խանջյանը։
Քաղաքացիները վանկարկում են «Ազատ, անկախ, Հա-յաս-տան»։
Հահանրահավաքի մեկնարկն արդեն տրվել է։
Արսինե Խանջյանը, իր, սփյուռքի ու Սերժ Թանկյանի անունից շնորհակալություն հայտնեց հանրահավաքի մասնակիցներին: