Ֆրանց Բեկենբաուեր. «Բավարիայի» մոտ «Ռեալի» առջև կոմպլեքսավորվածություն է առաջացել
«Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը մեկնաբանել է թիմի պարտությունը (1:2) «Ռեալից»՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում:
«Վախենամ, որ մեր մոտ կոմպլեքսավորվածություն է առաջացել «Ռեալի» առջև: «Բավարիան» ուներ վերջին շրջանում հաղթելու ամենահեշտ հնարավորությունը, քանի որ «Ռեալը» այնքան էլ հաջող չխաղաց», ասել է Բեկենբաուերը:
Նշենք, որ «Բավարիան» երկու խաղերի արդյունքով «Ռեալին» պարտվել էր նախորդ մրցաշրջանի քառորդ եզրափակիչում, ինչպես նաև 2013/14 մրցաշրջանի կիսաեզրափակիչում: