1750 դիտում
20:55 12-05-2015
Ֆրանց Բեկենբաուեր. Մենք ինքներս «Բավարիային» այս վիճակի մեջ գցեցինք
Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը քննադատել է մրցաշրջանի վերջում թիմի ցուցադրած արդյունքները:
«Մենք գերազանց վիճակում էինք մրցաշրջանի 90%-ում: Սակայն թվերը միշտ չէ, որ տիտղոսներ են ապահովում: Մենք ինքներս ենք մեղավոր մեր սխալների համար: Ոմանք ասում են, թե խեղճ «Բավարիա», այդքան վնասվածներ ունի, բախտը չբերեց: Բայց ես ցանկանում եմ հարց տալ. ի՞նչ կապ ունի այստեղ բախտը: Դա մրցաշրջանի կտրվածքով ռազմավարական պարզ սխալ է:
Մարզչական շտաբը որոշեց, որ իր ունեած խաղացողները հերիք են և վարձավճարով «Աուգսբուրգին» տվեց Հոյբերգին, Շաքիրիին վաճառեց: Իսկ հիմա ասացեք, այս ֆուտբոլիստները մեզ հիմա պետք չէ՞ին գա: Ինքներդ եք հասկանում, թե առանց Ռոբենի, Ռիբերիի և Ալաբայի «Բարսելոնայի» արգելքը հաղթահարելու ինչ հնարավորություն ունենք: Եթե պահեստային նստարանին ի սկզբանե ունենայինք համաշխարհային կարգի մի քանի ֆուտբոլիստ, մեր հնարավորությունները ավելի բարձր կլինեին», ասել է Բեկենբաուերը:
Հիշեցնենք, որ «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Նմանատիպ նյութեր
1411 դիտում
15:08 07-05-2015
Ֆրանց Բեկենբաուեր. Գյոտցեն իրեն երեխայի պես է պահում
2257 դիտում
19:39 31-05-2015
Ֆրանց Բեկենբաուեր. Յուրգեն Կլոպը կգլխավորի «Նապոլին»
8164 դիտում
22:46 27-04-2018
Ֆրանց Բեկենբաուեր. «Բավարիայի» մոտ «Ռեալի» առջև կոմպլեքսավորվածություն է առաջացել
Այս բաժնից
2584 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3889 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2872 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ