211652_close_icon
views-count1411 դիտում article-date 15:08 07-05-2015

Ֆրանց Բեկենբաուեր. Գյոտցեն իրեն երեխայի պես է պահում

Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բարսելոնա»-«Բավարիա» հանդիպումից (3:0) հետո քննադատել է թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին: «Գյոտցեն խաղադաշտում այնպես է իրեն պահում ու շարժվում, կարծես պատանեկան թիմի խաղացող լինի: Գնդակը կորցնելով, նա կանգնում է: Այդպես երեխաներն են իրենց պահում: Նման վարքագիծը «Բավարիայում» անընդունելի է: Նա պետք է հասունանա: «Բորուսիայում» նա ցույց է տվել, թե ինչի է ընդունակ, եւ բոլորը գիտեն, թե որքան տաղանդավոր է: Բայց նրան անընդհատ ինչ որ բան է պակասում», նշել է Բեկենբաուերը:

Նմանատիպ նյութեր