22415 դիտում
23:10 27-04-2018
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է քաղաքականություն
Վրաստանում նախագահական ընտրություններից մի քանի ամիս անց, որոնք կայանալու են 2018թ-ի հոկտեմբերին, Վրաստանի նախկին վարչապետ (2012-2013թթ.) Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահի պաշտոնին: Այս մասին այսօր հաղորդել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, գրում է [url=https://jam-news.net/?p=99320&lang=hy]JAMNEWS[/url]-ը:
Նրա խոսքով՝ ինքն անձամբ է խնդրել նախկին վարչապետին վերադառնալ քաղաքականություն, և Իվանիշվիլին համաձայնել է:
Այդ հայտարարությունը գործող վարչապետն արել է հատուկ բրիֆինգի ժամանակ, որը տեղի է ունեցել խորհրդարանական մեծամասնության հետ հանդիպումից հետո:
«Վրացական երազանք» կուսակցությունն առավելագույնս ուժեղացնելու անհրաժեշտություն է առաջացել: Մեզ համար շատ կարևոր են կուսակցության ներսում տեղի ունեցող գործընթացները: Այդ պատճառով էլ կարևոր է, որ մենք միասնականություն պահպանենք հիմնարար պետական հարցերի հանդեպ: Բոլորի համար պարզ է, թե որքան կարևոր է մեր թիմի համար դրա հիմնադրի՝ պարոն Իվանիշվիլիի գործոնը: Ուզում եմ ասել, որ ես նրան առաջարկել եմ դա և խնդրել մեր կուսակցության հիմնադրին գլխավորել այն: Շատ ուրախ եմ, որ նա համաձայնություն է տվել», – հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Վարչապետի խոսքով՝ մոտակա օրերին կկայանա կուսակցության քաղխորհրդի նիստ, այնուհետև՝ համագումար, որին պատվիրակներն Իվանիշվիլիին կուսակցության ղեկավար կընտրեն: Կվերընտրվի նաև քաղխորհրդի կազմը:
Արդեն 4 տարի է, ինչ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին լքել է Վրաստանի վարչապետի պաշտոնը: 2012թ-ին նա և նրա կոալիցիան խորհրդարանական ընտրություններին պարտության մատնեցին Միխայիլ Սահակաշվլիի «Ազգային շարժում» կուսակցությանն ու երկրում իշխանության եկան:
Ընտրություններում տարած հաղթանակից հետո Իվանիշվիլին վարչապետ դարձավ, սակայն 2013թ-ի աշնանն ինքնակամ հրաժարական տվեց և, ինչպես ինքն էր հայտարարում, անցում կատարեց «քաղաքացիական հատված»:
Հրաժարականից հետո Իվանիշվիլին որևէ պաշտոն չէր զբաղեցնում: Որոշ ժամանակ նա հաճախ էր լրագրողների առջև հայտնվում, 2016թ-ին ակտիվորեն մասնակցում է և իր կուսակցության նախընտրական արշավին, մեծ մամուլի ասուլիսներ էր անցկացնում: Սակայն վերջին տարում նա շատ հազվադեպ էր հայտնվում հանրության առջև:
Նա չէր մասնակցում 2017թ-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրարշավին: Լրատվամիջոցների տեսադաշտում էր հայտնվում հիմնականում բազմադարյա ծառերն իր դենդրոպարկ տեղափոխելու գործընթացի կապակցությամբ:
Սակայն Վրաստանում քչերն էին կասկածում, որ Իվանիշվիլին Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավարն էր, և իշխող կուսակցությունը որոշումներ էր կայացնում միայն նրա համաձայնությամբ:
2018թ-ի աշնանը Վրաստանում նախագահական ընտրություններ կկայանան: «Վրացական երազանքը» դեռևս չի ներկայացրել իր թեկնածուին:
Նմանատիպ նյութեր
1475 դիտում
18:43 23-01-2014
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կազմակերպություն է ստեղծել
2066 դիտում
00:08 19-03-2014
Ումից և ինչու է վախենում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին
1472 դիտում
17:42 28-01-2014
Բիձինա Իվանիշվիլին հետ է ստացել Վրաստանի քաղաքացիությունը
Այս բաժնից
970 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2757 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
910 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում