Անդրես Ինյեստան հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան լքում է կատալոնական ակումբը: 33-ամյա իսպանացին այդ մասին հայտարարեց հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում:
«Սա իմ վերջին մրցաշրջանն է: Ես այս որոշման շուրջ շատ երկար եմ մտածել: «Բարսելոնան» իմ համար մնում է աշխարհի լավագույն ակումբը. ակումբ, որն ինձ տվել է ամեն ինչ», ասել է Ինյեստան:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, մոտակա երեք տարիները Ինյեստան հանդես կգա Չինաստանում. նրա հետ պայմանագիր կկնքի «Չունցին Լիֆան» ակումբը:
Ինյեստան «Բարսելոնայում» հանդես է գալիս 2001 թվականից: Ակումբի հետ միասին նա նվաճել է 31 տիտղոս: Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Համարվում է բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր և վիրտուոզ ֆուտբոլիստներից մեկը: