Անդրես Ինյեստան՝ կորոնավիրուսի մասին. Սա պետք է մեր կյանքում բեկումնային պահ դառնա
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որը ներկայումս հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում», անդրադարձել է այն հարցին, թե որքանով համաճարակը պետք է ազդի հասարակության վրա:
«Ճապոնիայում այժմ ամեն ինչ հանգիստ է, մարդիկ խուճապի չեն մատնվում:Սակայն կորոնավիրուսը պետք է բեկումնային պահ դառնա և փոխի մեր մոտեցումը կյանքին, սովորություններն ու մեր երեխաների կրթությունը», ասել է Ինյեստան:
Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսից վարակվելու 3 139 դեպք, մահացել է 77 մարդ:
Ամբողջ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 1,2 մլն մարդ, մահացել է ավելի քան 69 հազար մարդ: