Վաղը Ինյեստան կհայտարարի «Բարսելոնայից» հեռանալու մասին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը:
Այդ մասին 33-ամյա ֆուտբոլիստը պաշտոնապես կհայտարարի ապրիլի 27-ին՝ հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում:
Մոտակա երեք տարիները իսպանացին հանդես կգա Չինաստանում. նրա հետ պայմանագիր կկնքի «Չունցին Լիֆան» ակումբը:
Ինյեստան «Բարսելոնայում» հանդես է գալիս 2001 թվականից: Ակումբի հետ նա նվաճել է 31 տիտղոս: