Արմեն Ներսիսյանն ապագա զինվորից խաբեությամբ հափշտակել է 7000 ԱՄՆ դոլար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ N զորամասում ծառայության անցնելու համար քաղաքացուց 7000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու առթիվ քրեական գործ է հարուցվել:
Այդ գործի շրջանակներում էլ քաղաքացի Արմեն Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել: Նա 2016 թ. տեղեկանալով, որ Հ. Սաղաթելյանը պետք է անցնի պարտադիր ժամկետային ծառայության, բայց չի ցանկանում հեռու տեղ ծառայել, իբր այդ հարցում օգնելու համար ապագա զինվորից պահանջել և ստացել է 7000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար և խաբեությամբ հափշտակել է այն: Հիմա Ներսիսյանը կալանավորված է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]