Ինյեստան չի բացառել, որ կարող է հեռանալ «Բարսելոնայից»
«Բարելոնայի» կիսապաշտպան և ավագ Անդրես Ինյեստան հայտնել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին:
«Ես դեռևս նոր պայմանագիր «Բարսելոնայի» հետ չեմ կնքել: Իմ կյանքում անակնկալներ շատ են եղել, որոնց մասին չէի կռահել, սակայն կարծում եմ, որ դա նորմալ է:
Երեք տարի առաջ ես նույնիսկ պատկերացնել չէի կարող նման սցենարի մասին: Այսպես ասեմ, ներկա պահին ես մտածում եմ իմ ապագայի մասին, ինչը նախկինում չէի արել», ասել է Ինյեստան: