211652_close_icon
views-count1656 դիտում article-date 17:37 20-05-2015

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Չավին պաշտոնապես կհայտարարի «Բարսելոնայից» հեռանալու մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին մայիսի 21-ին պաշտոնապես կհայտարարի ակումբից ամռանը հեռանալու և Կատարի «Ալ-Սադ» թիմի հետ պայմանագիր կնքելու մասին, հայտնում է Reuters-ը: «Բարսելոնայի» դպրոցի սան հանդիսացող 35-ամյա Չավին ակումբում 24 տարի է անցկացրել: Իր մեկնարկային հանդիպումը թիմի կազմում անցկացրել է 1998թ.: 2000 թվականին Չավին իր նորամուտն է նշել Իսպանիայի հավաքականի կազմում, որի հետ անընդմեջ նվաճել է երեք գլխավոր տիտղոսները՝ 2008 և 2012 թվականների Եվրոպայի առաջնությունները, ինչպես նաև 2010թ. աշխարհի առաջնությունը: «Բարսելոնայի» կազմում Չավին 25 տիտղոս է նվաճել: Եվ ընդհանրապես, նա համարվում է իսպանական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: Սպասվում է, որ կատարյան ակումբի հետ Չավին 3-ամյա պայմանագիր կստորագրի, սակայն նրա գործակալը հրաժարվել է մեկնաբանել տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձի մասին տեղեկությունը: Նշենք, որ 2012-14թթ. «Ալ-Սադում» էր հանդես գալի իսպանական ֆուտբոլի մեկ այլ լեգենդ՝ «Ռեալի» հարձակվող Ռաուլը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր