Դպրոցում ուսուցչի օգնականի հաստիք կներդրվի
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքին սահմանված դրույթները համապատասխանեցնելու համար:
Հիմնավորման համաձայն՝ վերոնշյալ օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում են ուսուցչի օգնականի հաստիքներ, որոնց թիվը որոշվում է տվյալ դպրոցում սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկի հարաբերակցությունից: