3493 դիտում
15:26 26-04-2018
Կարեն Կարապետյանն իրավասու է իրականացնել վարչապետին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները. Դավիթ Հարությունյան
Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումները երաշխավորում են, որ ցանկացած պարագայում երկրում առկա է գործող կառավարություն, ինչպես նաև վարչապետի բոլոր լիազորություններով օժտված անձ: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/931525.html]Արմենպրես[/url]»-ին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը:
«Եթե այդպիսի կարգավորումներ չլինեին, դա կլիներ աններելի սխալ, որը հարցականի տակ կդներ երկրի նորմալ կենսագործունեությունը, պաշտպանունակությունն ու անվտանգությունը: Իսկ օրենսդրական կարգավորումները հետևյալն են` կառավարության հրաժարականի դեպքում կառավարության անդամները, այդ թվում փոխվարչապետերը, Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը»,-պարզաբանեց Հարությունյանը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության համաձայն՝ փոխվարչապետներից մեկը վարչապետի սահմանած կարգով փոխարինում է վարչապետին նրա բացակայության ժամանակ»;»:
Նմանատիպ նյութեր
2140 դիտում
20:48 30-04-2022
Ոստիկանությունը շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները
Այս բաժնից
781 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին