211652_close_icon

Դաշնակցական նախարարներն ու մարզպետերը հրաժարական տվեցին

views-count36223 դիտում article-date 13:46 26-04-2018
Հայ հեղափոխական դաշնակցությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրել են իրենց հրաժարականի դիմումները: Այս մասին տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:

Նմանատիպ նյութեր