2751 դիտում
10:01 23-04-2014
Սյունիքի և Արարատի մարզպետերը կնշանակվեն նախարար․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության հերթական ԳՄ նիստը տեղի կունենա շաբաթ օրը, որովհետև ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր այցելելուց, զոհերի հիշատակը հարգելուց հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Չեխիա:
Նա մասնակցելու է Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, որի հրավերը նա ստացել էր այս տարի հունվարին Չեխիա կատարած այցի ժամանակ, երբ այդ երկրի նախագահ Միլոշ Զեմանը, արտաբերելով «ցեղասպանություն» տերմինը` տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Պրահայում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաև Ս. Սարգսյանը:
Ինչ վերաբերում է շաբաթ օրը տեղի ունենալիք ԳՄ-ին, ապա այդ օրն արդեն հայտնի կլինի, թե ով է դառնալու ԱԺ նախագահը, ինչպիսին է լինելու ապագա կառավարության հիմնական կազմը: Ի դեպ, մեր աղբյուրների տեղեկացմամբ, ըստ ամենայնի կառավարությունում տեղ կունենան նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
36130 դիտում
13:46 26-04-2018
Դաշնակցական նախարարներն ու մարզպետերը հրաժարական տվեցին
28491 դիտում
09:50 19-04-2017
Գեղարքունիքի մարզպետ կնշանակվեն Կարեն Բոթոյանին, Իսկ Ռաֆիկ Գրիգորյանը կվերադառնա ԱԺ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1996 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1795 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ