Արմեն Գևորգյանը մեկնեց Մոսկվա. «Ազատություն»
Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա մեկնեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29193013.html]«Ազատությունը»[/url]:
«Ազատության» հարցին, թե ի՞նչ նպատակով է նա մեկնում, փոխվարչապետի պաշտոնակատարը չպատասխանեց:
Արմեն Գևորգյանը օդանավակայան էր եկել առանց թիկնապահի: Նա ուղևորվեց միայնակ, բոլորի համար նախատեսված անցակետով, մինչդեռ պաշտոնյաները սովորաբար պաշտոնական պատվիրակությունների համար նախատեսված սրահով են մեկնում: