Գյուղատնտեսության նախարարությունը զբաղվել է պետական միջոցները վատնելով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես փաստում են ՀՀ վերահսկիչ պալատի բացահայտումները, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերջին երկու տարիներին անխնա զբաղվել է պետական միջոցները վատնելով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2016-2017թթ. սերմեր գնելիս նախարարությունը շուկան չի ուսումնասիրել, ինչպես նախահաշիվային գին չի կազմել, արդյունքում պայմանագրով փաստացի վճարված գումարի և շուկայական գնի մեջ եղել է մեծ տարբերություն:
Պարզվել է նաև` տեղական արտադրողի առաջարկած վաճառքի գները զգալիորեն ցածր են եղել ՌԴ-ից ձեռք բերված սերմացուների գներից: Ընդ որում, պետության կողմից 2017 թվականին ՌԴ-ից ձեռք բերված ապրանքների 49.5 տոկոսը սուբսիդավորումից հետո սերմացուի 55.9 տոկոսը չի լցվել: Թունաքիմիկատների գնման գործընթացում ևս չի խնայել պետական միջոցները`նախընտրելով թանկը, մինչդեռ կարելի էր 2.9 մլն դրամ տնտեսել և այսպես շարունակ:
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարն է Իգնատի Առաքելյանը, որը Կարեն Կարապետյանի թիմի անդամներից է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]