Մահացել է ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Անրի Միշելը
Ֆրանսիացի հանրահայտ ֆուտբոլիստ և մարզիչ Անրի Միշելը մահացել է 70 տարեկան հասակում՝ իր հայրենիքում:
Միշելը կիսապաշտանի դիրքում 16 տարի հանդես է եկել «Նանտի» կազմում, ինչպես նաև 50 խաղ է անցկացրել Ֆրանսիայի հավաքականում:
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո սկսել է մարզչական գործունեությունը: Որպես մարզիչ՝ Ֆրանսիայի հավաքականի հետ նվաճել է 1984թ. Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը, նրա գլխավորությամբ երկրի ազգային հավաքականը 1986թ. դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: