ԲՀԿ-ն կոչ է անում Երևանի և մարզերի իր բոլոր կուսակիցներին դուրս գալ փողոց
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում իր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում դուրս գալ փողոց։ Այս մասին նշված է ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին:
Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին»,-ասված է հայտարարությունում։