«Հանրապետություն» կուսակցությունը այսօրվանից մասնակցելու է բողոքի գործողություններին. Aysor.am
«Իմ քայլը» շարժումն այսօրվանից վերսկսում է զանգվածային խաղաղ անհնազանդության գործողությունները։
Բողոքի գործողություններին այսօրվանից միանում է նաև «Հանրապետություն» կուսակցությունը, որի նախագահը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն է։
«Պայքարի այս փուլում, երբ դրված է Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցը, «Հանրապետություն» կուսակցությունն իր բոլոր ուժերով և հնարավորություններով մասնակցելու է բողոքի ակտիվ գործողություններին»,- ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։