Ստեփանավանում նույնպես տեղի է ունեցել հիշատակի արարողություն. ծաղիկներ են խոնարհվել սրբադասված անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող կոթողի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ստեփանավանում այսօր՝ ապրիլի 24-ին, տեղի է ունեցել հիշատակի արարողություն` ի հիշատակ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության 1.5 մլն. անմեղ նահատակների հիշատակին:
Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, քաղաքում գործունեություն ծավալող պետական ու ոչ պետական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, զինվորականներ, բազմաթիվ ստեփանավանցիներ մեծ ու փոքր, ծաղիկներ են խոնարհել սրբադասված անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող կոթողի մոտ:
Ելույթ է ունեցել քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր առաջնորդը, կոչ արել միասնականության և ուժեղ պայքարի, քանի դեռ վերականգնված չէ պատմական արդարությունը: