Յուպ Հայնկես. Հիշեք, թե ինչ եղավ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Սևիլյայի» հետ առաջին հանդիպմանը, որը կայանալու է ապրիլի 3-ին:
«Իր հարուստ պատմության ընթացքում «Բավարիան» ամբողջ աշխարհով մեկ շատ հանդիպումներ է անցկացրել լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Իմ տղաներին չի վախեցնի այն մթնոլորտը, որը կստեղծեն «Սևիլյայի» երկրպագուները:
Վստահ եմ, որ սա հիանալի փորձություն կլինի երկու թիմերի ֆուտբոլիստների համար: Հենց նման խաղերի համար էլ մեզ չենք խնայում:
Իհարկե, մենք ոչ-ոքիի համար չենք խաղալու: «Բավարիան» միշտ հաղթանակի համար է խաղում:
Պարզապես հիշեք, թե ինչ եղավ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը Սևիլյայից էլ հենց գոլազուրկ ոչ-ոքի տարավ», ասել է Հայնկեսը: