Մարկ Վիլմոտս. Կուրտուան ծախել է Բելգիայի հավաքականի կազմը
Բելգիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը դարպասապահ Տիբո Կուրտուային մեղադրել է հանդերձարանից տեղեկությունների արտահոսքի մեջ:
«Ես խնդիր ունեի. ժամը 18:00-ին ես խաղացողներին տեսություն էի հայտնում, իսկ 18:15-ին ամեն ինչ արդեն սոցցանցերում է: Խաղացողը կազմը վաճառում էր: Ես սա միանգամայն լուրջ եմ ասում:
Մի քանի ֆրանսիացի լրագրող ինձ հայտնեցին, որ այս ամենը Կուրտուայի հայրն էր անում: Եթե դու այդպես ես վարվում, ապա չես հարգում հայրենիքդ:
Իմ կարծիքով, դա խայտառակություն է: Սովորաբար, մրցակիցը ստիպված է կռահել, ինչ կազմ ես դու ունենալու: Եվ նա սպասում է, մինչև այն խաղից մեկ ժամ առաջ չհրապարակեն:
Իսկ այսպես դու մրցակցին ավելի շատ ժամանակ ես տալիս: Նա կարող է ամեն ինչի պատրաստվել, քանի որ ամեն ինչ գիտի: Բրազիլիայի աշխարհի առաջնությունում նման բան չէր եղել», ասել է Վիլմոտսը:
Նշենք, որ Կուրտուայի հայրն արդեն հերքել է Վիլմոտսի մեղադրանքները՝ այն համարելով զրպարտություն:


