211652_close_icon
views-count21946 դիտում article-date 13:35 23-04-2018

Դիմել եմ գլխավոր դատախազին, որ ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի, իսկ ես գնում եմ Փաշինյանի հետ հանդիպելու. Կ. Կարապետյան

Իշխանությունը որոշում է կայացրել, և այդ որոշման հիման վրա ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է գլխավոր դատախազին, որպեսզի ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի: Այս մասին այսoր նախագահի նստավայրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Կարապետյանը: «Այսօր մենք որոշում ենք կայացրել, և ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ միջնորդությունն Ազգային ժողովից հետ վերցնի: Ես այս պահին գնում եմ Փաշինյանի հետ հանդիպման, որ բանակցեմ ու լուծում գտնեմ»,-ասաց Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ վաղվա օրը չափազանց կարևոր է, և իր կարծիքով, որ այնքան տրամաբանություն և սթափություն պետք է ունենալ, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տրվի, որ հայերը կարող են բոլոր հարցերին տրամաբանական լուծում տալ:

Նմանատիպ նյութեր