Գ. Կոստանյանի՝ ՌԴ գլխավոր դատախազին ուղարկած միջնորդությունը փետրվարի 9-ին մուտք է եղել ՌԴ դատախազություն. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկած միջնորդությունը, թերթի տեղեկություններով փետրվարի 9-ին մուտք է եղել ՌԴ դատախազություն: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունում հրահանգված է այս տեղեկությունը, ինչպես նաև՝ միջնորդության բովանդակությունը, չբացահայտել: Ակնհայտ է, որ Գևորգ Կոստանյանը փորձում է ինչ-որ բան թաքցնել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։