5044 դիտում
20:25 19-04-2018
Տեղի են ունեցել Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում միջանկյալ կամավոր զեկույցի հանրային լսումները
Այսօր՝ ապրիլի 19-ին, տեղի ունեցան ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) շրջանակներում նախապատրաստված ՀՀ 2-րդ միջանկյալ զեկույցի հանրային լսումները։ Քննարկումը կազմակերպվել էր արտաքին գործերի նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և «UPR Info» միջազգային կազմակերպության (Ժնև) համատեղ ջանքերով։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը և «UPR Info»-ի ներկայացուցիչ Հանս Ֆրիդլանդը։
ԱԳ փոխնախարարն իր խոսքում կարևորեց ՀՊԴ կամավոր զեկույցի ներկայացումը, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն գնահատել կատարված աշխատանքը, այլև հստակեցնել հետագա անելիքները միջազգային մոնիթորինգային մարմինների կողմից ներկայացված հանձնարարականների կատարման ուղղությամբ։ Նա ընդգծեց, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք ընդունել են առավելագույն թվով հանձնարարականներ, որոնց մեծ մասն իրականացման փուլում է կամ արդեն իսկ իրականացվել է։
Աշոտ Հովակիմյանը կարևորեց նաև ցեղասպանության հանցագործության կանխարգելման հարցում Հայաստանի՝ միջազգային առաջամարտիկ լինելու հանգամանքը, ինչի մասին վկայում է Հայաստանի կողմից նախաձեռնած «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով բանաձևերի ընդունման փաստը։ Վերջին նման բանաձևն ընդունվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ ընթացիկ տարվա մարտ ամսին։ Փոխնախարար Հովակիմյանն ընդգծեց, որ նշված աշխատանքները նաև ՀՊԴ հանձնարարականների կատարման մասն են կազմում։
Պարոն Շարփը կարևորեց Հայաստանի կողմից ՀՊԴ կամավոր զեկույցի ներկայացման փաստը, ինչը վկայում է այն մասին, որ երկիրն ուշադրության կենտրոնում է պահում ստանձնած պարտավորությունների իրականացման հարցը։ Իր հերթին Հանս Ֆրիդլանդն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանը կարող է դիտարկվել որպես դրական փորձ ունեցող երկիր՝ ՀՊԴ կամավոր զեկույցների ներկայացման հարցում։
Ելույթով հանդես եկավ նաև Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ով իր խոսքում մանրամասն անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագրի կատարման ընթացքին, մի շարք կարևոր օրենքների ընդունմանը, ինչպես նաև կարևորեց քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը։
Ելույթներից հետո նիստին ներկա նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների պաշտոնյաները պատասխանեցին քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։
Նմանատիպ նյութեր
1976 դիտում
15:33 24-01-2020
Տեղի է ունեցել ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի ազգային զեկույցի քննարկումը
760 դիտում
14:36 22-09-2024
ԱԺ-ում քննարկվել են համընդհանուր պարբերական դիտարկման ՀՀ ազգային զեկույցի ուղղությամբ կատարվող աշխատանքները
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21310 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու