Արմեն Սարգսյանն ընդունել է Չինաստանի դեսպանին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 19-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թյան Էրլունին:
ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նախագահ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ:
Զրուցակիցները քննարկել են տարբեր բնագավառներում, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զբոսաշրջության, մշակույթի, գիտության փոխշահավետ գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: