211652_close_icon
views-count5278 դիտում article-date 21:21 05-05-2018

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները և հույս հայտնել, որ Սիրիայում ի վերջո կհաստատվի խաղաղություն և կայունություն: Երկու երկրների հարաբերություններում կարևորվել է սիրիահայ համայնքի դերը, որը Սիրիայի հասարակության անքակտելի մասն է և տասնամյակներ շարունակ մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում: Սիրիայի դեսպանը վստահեցրել է, որ իր երկրում մեծ հարգանք վայելող հայկական համայնքը մշտապես եղել և շարունակում է մնալ Սիրիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ:

Նմանատիպ նյութեր