Լատվիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Լատվիայի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Լատվիան Էստոնիայից հետո ԵՄ անդամ երկրորդ երկիրն է, որը վավերացնում է այս համաձայնագիրը: Շնորհակալ ենք Լատվիայի Սաեյմայի բոլոր խմբակցություններին, Լատվիայի արտաքին գործերի նախարարությանը, մեր ընկերներին աջակցության համար»,- գրել է դեսպանը:
Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Մինչ այս պահը համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել էր Էստոնիան:
ՀՀ Ազգային ժողովն այն վավերացրել է 2018թ. ապրիլի 11-ին: