62372 դիտում
22:07 18-04-2018
Նիկոլ Փաշինյան. «Պարզվում է, հիմա Սերժ Թանկյանն ուղիղ եթերով մեզ է նայում». Tert.am
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակում ընթացող հանրահավաքի շարքերում նկատել է պաստառներ, որոնց վրա պատկերված են Շառլ Ազնավուրի և Սերժ Թանկյանի դիմանկարները:
«Ես կոչ էի անում նրանց անհապաղ գալ Հայաստան: Ես ստացել եմ հավաստիացումներ, որ Շառլ Ազնավուրն ու Սերժ Թանկյանը լսել են մեր կոչը: Մենք հիմա պետք է պատասխան սպասենք նրանցից: Նրանք երկուսն էլ իրենց բազմաթիվ հայտարարություններում ասել են, որ իրենք փոփոխությունների կողմնակից են, որ ուզում են տեսնել այլ Հայաստան: Ուզում եմ ասել, որ ահա, ձեր երազանքը իրականություն դարձնելու համար ձեզ մնացել է իրականացնել մի փոքր պարզ գործողություն, գնել տոմս, ժամ առաջ թռնել Երևան»,- ասաց Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ ժողովուրդը նրանց օդանավակայանից հրապարակ «կբերեն ձեռքերի վրա»:
Պատգամավորը հույս հայտնեց, որ նրանք չեն մերժի հայ ժողովրդի արդարացի խնդրանքը: «Պարզվում է, հիմա Սերժ Թանկյանն ուղիղ եթերով մեզ է նայում: Հենց հիմա: Սերժ, մենք սպասում ենք քեզ»,- դիմեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/18/raod/2665661]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1719 դիտում
00:14 27-09-2014
Ես նայում եմ քեզ, դու նայում ես ինձ. տեսանյութ
6308 դիտում
19:36 22-06-2019
Սերժ Թանկյանն իր զորակցությունն է հայտնել հորը սպանած Խաչատուրյան քույրերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1387 դիտում
15:48 03-12-2020
Սերժ Թանկյանն Արցախի ճանաչումը համարում է արցախահայերի անվտանգության միակ երաշխիքը
Այս բաժնից
682 դիտում
19:41 27-04-2024
Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)