ՈւԵՖԱ-ի նախագահը զգուշացրել է ՊՍԺ-ին
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՊՍԺ-ն հավանաբար խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյը:
«Մենք չենք ցանկանում որևէ մեկին սպանել: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ օգնելու համար: Մենք ոստիկանություն չենք, սակայն կան կանոններ, որոնք պետք է հարգել:
Մեր եզրակացությունները անկախ են», հայտարարել է Չեֆերինը:
Ավելի վաղ նշվել է, որ ՈւԵՖԱ-ին ՊՍԺ-ին կասկածում է, որ վերջինս հովանավորներից ստացած եկամուտների ավելի մեծ ցուցանիշներ է ներկայացրել (200 մլն եվրո): Այս հարցով որոշում կկայացվի հունիսին: