ՈՒԵՖԱ-ն խիստ պատժամիջոցներ է կիրառել ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ
Ֆինանսական «Արդար խաղի» կանոնները խախտելու համար ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է խիստ պատժամիջոցներ կիրառել «Մանչեսթեր Սիթի»-ի և ՊՍԺ-ի նկատմամբ: Երկու ակումբները խոշոր դրամական տուգանքներ կվճարեն: Անգլիական ակումբը կպատժվի 50 մլն ֆունտով, իսկ ֆրանսիական ակումբը` 60 մլն եվրոյով: ՈՒԵՖԱ-ի կողմից նման որոշում կայացնելու պատճառ է հանիսացել վերջին տարիներին երկու ակումբների շռայլ ծախսերը, որոնք էականորեն գերազանցում են ստացած եկամուտներին:
Բացի այդ ՈՒԵՖԱ-ն կկիրառի նաև հետևյալ պատժամիջոցները`
- ակումբների տրանսֆերային ծախսերի սահմանափակում
- աշխատավարձային բյուջեի կրճատում
- Չեմպիոնների լիգայի խաղարկության հայտացուցակում 25 խաղացողի փոխարեն 21 խաղացողի գրանցում: Ընդ որում հայտացուցակում պետք է լինեն սեփական մարզադպրոցի սաների 8 ներկայացուցիչներ:
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթի»-ի և ՊՍԺ-ի սեփականատերը հանդիսանում են արաբ շեյխեր: