ՈւԵՖԱ-ն զգուշացրել է ՊՍԺ-ին՝ Նեյմարի հարցով
ՈւԵՖԱ-ն ՊՍԺ-ին զգուշացրել է ֆինանսական ֆեյր-փլեյի հնարավոր խախտման մասին՝ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի հավանական տրանսֆերի դեպքում:
Գործարքը գնահատվում է 222 մլն եվրո. այդքան գումար է ամրագրված Նեյմարի պայմանագրում՝ որպես հրաժարագին:
Բացի այդ, գործարքի կայացման դեպքում ՊՍԺ-ն պետք է նաև խոշոր պարգևավճար տա բրազիլացուն: Այդ դեպքում փարիզյան ակումբը կարող է խախտել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները և ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների ենթարկվել: