Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից
Ապրիլի 17-ին, ժամը 00:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ադոնցի փողոցի թիվ 17/1 շենքի վերելակը հոսանքազրկման հետևանքով խափանվել է, քաղաքացիները մնացել են վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ա. Ա.-ին (ծնված 1966 թ.), Ք. Վ.-ին (ծնված 1991 թ.) և Տ. Վ.-ին (ծնված 2002 թ.) դուրս են բերել արգելափակումից: