Հովհաննես Սահակյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն ապրիլի 17-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացրին ՍԱՊԾ մամուլի բաժնից:
Ծառաության պետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ունեցած փոխգործակցությունն ու կարևորել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի հաջող ընթացքը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վերլուծական կարողությունների հզորացման և ռիսկերի կառավարման վրա հիմնված վերահսկողության համակարգի մոդելի մշակման գործընթացին վերաբերող հարցեր:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչ, սոցիալական պաշտպանության մասնագետ Միշել Վիեները շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումները:
ՀԲ ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ծառայության պետին՝ ներկայացված առաջարկները կյանքի կոչելու նպատակով: