Երեկ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին չի հաջողվել աշխատանքի հասնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երեկ ընդդիմադիրների կողմից մայրաքաղաքի խոշոր փողոցները փակելու հետևանքով աշխատանքի հասնել չի հաջողվել նաև վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին: Երբ Կարապետյանը Մոնումենտում գտնվող իր առանձնատնից մեքենայով դուրս է եկել, ճանապարհին հայտնվել է փակուղու մեջ, քանի որ, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող քաղաքացիները փակել էին մի շարք կենտրոնական փողոցներ:
Հերացի փողոցում բախվելով այս փաստին` վարչապետի պաշտոնակատարն իրեն սպասարկող մեքենայով առաջին համալսարանական հիվանդանոցի բակով մի կերպ կարողացել է հետ վերադառնալ տուն: Այսպիսով` Կարապետյանին չի հաջողվել հասնել աշխատանքի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]