10313 դիտում
12:23 16-04-2018
Երևանի որոշ բուհերում դասապրոցեսն ընթանում է բնականոն, որոշներում խաթարվել է. Armenpress.am
Երևանի մի շարք բուհերում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասում էլ այն խաթարվել է, քանի որ խցանված են փողոցները. ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի մի մասը չի կարողացել գնալ համալսարաններ:
«[url=https://armenpress.am/arm/news/930065.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` դասապրոցեսը չի ընդհատվել և առավոտից դասերը մեկնարկել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:
Երևանի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Էմին-Տերյանի հաղորդմամբ` ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն հունով չի ընթանում, քանի որ ուսանողների և դասախոսների մեծ մասը խցանումների պատճառով չի կարողացել դասի գալ:
«Արմենպրես»-ը տեղեկություններ է ճշտում նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, որի շենք քիչ առաջ ներխուժեցին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և կողմնակիցները, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանից:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները ապրիլի 16-ի վաղ առավոտից փակել են Երևանի մի շարք բանուկ փողոցներ՝ խոչընդոտելով բնականոն երթևեկը: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում, Երիտասարդական մետրոյի մոտ, Մաշտոցի պողոտայում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1345 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1564 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1567 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ