Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացուն
Ապրիլի 15-ին, ժամը 03։08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը մահճակալից ընկել է հատակին, ում բարձրացնելու և անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ 1951 թ. ծնված Լ. Բ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: