4388 դիտում
16:48 14-04-2018
Արցախում գրքերի տոն կկազմակերպվի
Արցախի պետական համալսարանում ապրիլի 16-ին կկազմակերպվի գրքերի տոն: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ հայկական երկրորդ հանրապետությունում կանցկացվի գրքերի ցուցահանդես-վաճառք:
Միջոցառման շրջանակում նախատեսվում է կազմակերպել գրքի արժևորմանը նվիրված քննարկում, հանդիպում բուհի ուսանողների հետ:
«Հայաստանում մշտապես կազմակերպվում են գրքի ու գրականության արժևորմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ: Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք ամրապնդել գրքի նկատմամբ սերը նաև հայկական երկրորդ հանրապետությունում: Եվ, ինչու ոչ, նաև արցախցիներին ներկայացնել հայերեն հրատարակված նոր գրքերը»,-նշում է «Էդիթ Պրինտ»հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
Տոնավաճառի շրջանակում հրատարակչության նախաձեռնությամբկներկայացվեն մի շարք նոր հրատարակություններ: «Լավագույնը՝ հայընթերցողներին» խորագրի ներքո կներկայացվեն հանրահայտ գրողներԱնտուան դը Սենտ-Էքզյուպերիի, Էրիխ Մարիա Ռեմարկի, Ջոն Գրինի,Սթիվեն Քովիի, Սպենսեր Ջոնսոնի, Քեն Բլանչարդի և այլ հեղինակներիգործեր: Գրքեր կներկայացվեն տարիքային տարբեր խմբերի համար:
Նմանատիպ նյութեր
1406 դիտում
16:22 18-12-2019
Ամանորին ընդառաջ կկազմակերպվի մանուկների և պատանիների համար գրքերի շնորհանդես-տոնավաճառ
3649 դիտում
13:55 17-04-2018
Գրքի տոն՝ հայկական երկրորդ հանրապետությունում. Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է գրքերի ցուցահանդես
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
394 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
493 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը