211652_close_icon
views-count56601 դիտում article-date 19:30 13-04-2018

Ավարտվել է «Ճվճըվ Արոյի» որդու՝ Սերժ Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած կողոպուտի և խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է կողոպուտի և «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Սերժ Վարդանյանին և ևս 2 երիտասարդի: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սեպտեմբերի 12-ին` ժամը 03:00-ի սահմաններում, 24-ամյա Ս.Վարդանյանը Երևան քաղաքի Հր.Քոչար փողոցում կայանված, տուժողի կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում վերջինիս պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել է զգալի չափերի արժողության ոսկյա շղթան: Բացի այդ, Ս.Վարդանյանն իր երկու ընկերների հետ 2017թ. նոյեմբերի 26-ին՝ ուշ երեկոյան, Ն.Զարյան 24 հասցեում գտնվող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում, իրենց անձի թվացյալ առավելությունը ի ցույց դնելու մղումով, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ, հայհոյել, վիճաբանել հասարակական կարգը խախտելու համար դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցողի հետ, ապա՝ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ։ Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ևս երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանությանը մասնակցելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե[/b] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր